29 Հունվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Թավշյա հեղափոխականների երկրպագուն, կովից, այդուհանդերձ, տարբերվում է

download

Հեղափոխական ու վիրտուալ ակնոցներ՝ պողոսների համար

«Եթե հաց չկա, ապա տեսարաններ պետք է ապահովել» բանաձևը լայնորեն ու առայժմ արդյունավետորեն կիրառվում է թավշյա Հայաստանում։

Աղքատ, բայց հպարտ քաղաքացիներին առաջարկվում է նոր տարվա գիշերը գալ հրապարակ ու բրդուճով նշել տոնը։

Ասվում է, որ պետք չէ մտահոգվել դատարկ սառնարանով, այլ պետք է հավաքվել Հանրապետության հրապարակում ու տեսնել, որ բոլորը մի տնից չեն, բայց մի հալի են ու բոլորը մեկ մարդու օջախի անդամ են։ Համ էլ՝ ձեռքի հետ կբեմադրվի «Ժողովուրդն իր առաջնորդի հետ է» էժանագին սերիալը։

«Տնտեսական հեղափոխությունը», փաստորեն, «հոգևոր» վերջաբան է ունենում, քանզի նյութականի մասով միայն նեղ շրջապատի մոտ է ստացվում թռիչքաձև աճը։

Ի դեպ, վարչապետի այսօրվա լայվը մի հայտնի փորձարկում հիշեցրեց։

Մոսկվայի տարածքում գտնվող ֆերմայում փորձարկել են վիրտուալ իրականության ակնոցներ կովերի համար: Հատուկ մշակված հարմարանքներով կովերն իրենց շուրջը տեսնում են ծաղկող ամառային դաշտ:

Այդ սարքով ֆերմերներն ուզում են ավելացնել կաթի քանակը և որակը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ակնոցներով անասունների ընդհանուր հուզական տրամադրությունը բարձրացել է։ Ակնկալվում է, որ կաթնարտադրությունը ևս կբարձրանա։

Քաղաքական դաշտում «վիրտուալ ակնոցներ» կիրառողները հույս ունեն, որ իրենց երկրպագուների քանակը չի պակասի կամ նույնիսկ կավելանա, քանզի այդ ակնոցները լավ կյանքի ու լի ստամոքսի պատրանք են ստեղծում։ Այդ ակնոցը ֆեյսբուքյան «լայվն» է, որի միջոցով լցնում են պողոսների դատարկ ստամոքսները։ Բայց դե երկար այդպես ֆռռացնել հնարավոր չէ, քանի որ մարդը, այդ թվում՝ թավշյա հեղափոխականների երկրպագու մարդը, կովից, այդուհանդերձ, տարբերվում է: Գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ