29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի գաղտնիք բացեմ». Ալեն Սիմոնյանը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդող օրերի մասին

2.thumb (1)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձելով իրենց հասցեին ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին, թե իշխանությունն այսօր զավթված է, նշեց, որ նախկինում Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Ըստ նրա՝ Երկրորդ և Երրորդ նախագահները ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր միայն իրենց:

«Այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել նաև դատական համակարգը, այն լիովին ստեղծված է եղել այդ ռեժիմը սպասարկելու համար։ Սրա պատճառով էլ նաև դուք՝ լրագրողներդ, կամ միջազգային կառույցներ հնչեցրել են միտքը, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Տնտեսական ոլորտում սեփականատեր փոխելու, դատավորներին Բաղրամյան 26-ից զանգելու արտահայտությունները մինչև իմ քաղաքականության մեջ մտն է եղել շրջանառության մեջ»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այսօր դատական համակարգում իսկապես խնդիր կա, ավելին՝ այս համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման։

Հիշեցնելով նախորդ տարվա հոկտեմբերի 2-ի դեպքերը, Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ օրը փորձ է արվել ԱԺ կանոնակարգ
օրենքի փոփոխությամբ խոչընդոտել վարչապետի նոր ընտրությունը։ «Մի գաղտնիք բացեմ, որ հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ-ում տոնակատարություն էր՝ խորհրդարանի 100-ամյակի հետ կապված։ Այդ ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից երկուսն  ինձ ասացին, որ ոչինչ, քիչ մնաց, քանի որ մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնենք, թե ինչ կլինի։ Այդ ժամանակ չհասկացա` ինչի մասին է խոսքը, բայց եղավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ արվեց կանգնեցնել ՀՀ-ում սկսված շարժումը։ Հիմա կա դատական համակարգի խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները: Նույն ԲՀԿ-ն խոսում է այն մասին, որ ՍԴ դատավորներն իրենց աչքի լույսը չեն, դատավորներն էլ ասում են, որ կան խնդիրներ, բայց երբ քայլ է արվում որևէ հարցի լուծում տալ, չգիտեմ, թե ինչու՝ շահարկվում է հարց, թե իշխանությունը գնում է նման քայլի, որ իրենց համար շահեկան դատական համակարգ լինի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ, եթե նման նպատակ ունենային, ապա կգնային այդ քայլին, քանի որ դատական համակարգը պատրաստ էր իրենց սպասարկել, բայց իշխանությունը դրանից հրաժարվել է: Ըստ նրա՝ խոսքը ոչ բոլոր դատավորների մասին է:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ