29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Չկա լավ բան ժողովուրդ, եթե գտնեք գոնե մի բան, ասեք»

34708_10_06_2_nikol_M

Էսօր մի պահ ասեցի հըլը փորձեմ հաշվի չառնել, թե ինչքան շատ Նիկոլին չեմ սիրում ու փորձեմ կողքի հայացքով գտնել, թե քանի՞ լավ բան ա արել երկրի համար: Սկզբից մտքովս անցավ, որ ընտրությունները արդար են անցել, հետո հիշեցի, թե ինչ ճնշումներ էին գործադրում իրենց ընդդիմացողների նկատմամբ, ոնց էին մարդկանց ընտրատեղամասերից բռնում տանում, սոցցանցերում ոնց էին դեմ արտահայտվողների վրա իրենց քֆուր տվող ֆեյքերին քսի տալիս, ոնց էին առաջվա օլիգարխները հիմա էլ իրենց համար աշխատում…

Էս մեկը չեղավ: Հետո մտածեցի, տղուն ամեն դեպքում բանակ ա ուղարկել, հետո հիշեցի, որ իր թայֆի մեծ մասը բանակից ճողոպրածներ են, ինքն էլ հետը, որ այս տարի ՊՆ-ի բյուջեն նվազել ա նախորդ տարվա համեմատ, որ սրա դատողությունները բանակի մասին մայկա տռուսիկային են, որ Արցախում կռված շատ նվիրյալ մարդկանց վրա ճնշում են գործադրում…

Էս էլ չեղավ: Հետո մտածեցի, կարող ա՞ հիմա չեն թալանում ու իրոք կոռուպցիայի դեմ պայքարում են, հետո հիշեցի, թե իրենց թայֆից արդեն քանիսն են բացահայտվել, թե ոնց էր կնիկը ասում, կարևոր չի ինչ գումարներ են, կարևորը մուծվեն…

Թե ոնց են նախկին օլիգարխները հիմա դարձել իրենցը, թե ինչ միլիոնավոր դոլլարների է հասնում իրենց ինքնապարգևատրումները, թե ինչպես են գաղտնի իրենց աշխատավարձերը կրկնապատկում, թե ինչ թվեր ա ծախսում մեքենա, ռեմոնտ, ինքնաթիռ, Ամանորյա տոնակատարություն, տրանսգենդերի ֆիլմի ֆինանսավորում և այլն… Թե ոնց են նախկիններին բռնում, փողով բաց թողնում… Էս էլ չեղավ: Ես ոչ միայն չեմ կարողանում լավ բան գտնել, այլ մտածում եմ, լավ, ախր ինչ աստիճանի ապականված մտածելակերպ պետք ա ունենա մարդը, որ սրանց իշխանության մեջ լավ բան տեսնի: Չկա լավ բան ժողովուրդ, եթե գտնեք գոնե մի բան, ասեք:

 
 Գրում է Հայկազ պապի օգտատերը:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ