20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա: Այսուհետ զինվորին նվաստացնողը եւ ինքնասպանության դրդողը մինչեւ 14 տարի կազատազրկվի

Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։

Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճաոռվ զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» եւ բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետեւանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում։

2019-ին արդեն 10, ցավոք, ինքնասպանություն։

Եւ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում է ընդամենը 3 տարի ազատազրկում։

Սա անարդար է եւ եւ գործընկերներիս հետ փոփոխություն եմ առաջարկել Քրեական օրենսգրքում։

Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչեւ 14 տարի կազատազրկվի։
Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին։

Պետական-իրավական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին։ Չեմ կասկածում, որ վաղը նույնը կանի խորհրդարանն ամբողջապես։

Սա կարեւոր օրենք է։

Մեր զինվորի արժանապատվությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն է։ Այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ -ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նկատենք, որ քիչ առաջ ԱԺ-ն առաին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը: Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ