19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր նպատակն է ցույց տալ մեր ժողովրդի կատարած դերը տարբեր երկրների պատմության մեջ. Ազգային արխիվի տնօրեն

“Մենք 2 նպատակ ունենք` ցույց տալ մեր ժողովրդի կատարած դերը տարբեր երկրների պատմության մեջ եւ ավելի ամրապնդել Ղրիմի հայկական համայնքը, քանի որ այն բավականին թույլ է”:  Այս մասին այսօր` հուլիսի 19-ին կայացած ասուլիսին խոսեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` անդրադառնալով “Ղրիմի հայկական եկեղեցիները” եւ “Հայերը Մոսկվային” ցուցահադեսների նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Ինչպես նշեց բանախոսը, Ղրիմի ցուցահանդեսը, որը կկայանա հոկտեմբերին,  ՀՀ Ազգային արխիվի եւ Ուկրաինայի արխիվային ծառայության համատեղ միջացառումն է: Տեղը դեռեւս որոշված չէ, հավանաբար այն կկայանա Սիմֆերոպոլում եւ նվիրված կլինի Ղրիմի հայկական եկեղեցիներին: Կներկայացվեն արխիվային փաստաթղթեր, գրքեր, թանգարանային նմուշներ, որոնք կապված են Ղրիմի հայկական եկեղեցիների հետ:

Մյուս 2 միջոցառումները կապված են Ռուսաստանի հետ: Վիրաբյանի խոսքով` այս միջոցառումների նպատակն է ցույց տալ, որ “հայերը Ռուսաստանում բնակվել են ոչ թե վերջին 20 տարվա ընթացքում, որպեսզի այժմ նրանց կոչեն “лицо кавказской национальности”, այլ ` սկսած 18-րդ դարից` Պետերբուրգում եւ Մոսկվայում, եւ մեծ դեր են ունեցել երկրի մշակութային զարգացման գործում”:

Մոսկվայում կազմակերպված միջոցառումը կկայանա նոր օծվելիք Սբ. Հարություն եկեղեցում, որտեղ թանգարան եւ դպրոց է լինելու: Միջոցառումը կկազմակերպեն ՀՀ Ազգային արխիվը եւ Մոսկվայի արխիվային ծառայությունը: Ռուսների առաջարկով այն կկոչվի “Հայերը Մոսկվայում”: Եկեղեցու բացումը կրկին հոկտեմբերին կլինի, իսկ ցուցահանդեսն այնտեղ կկայանա հաջորդ տարվա մայիսին:

Միջոցառումների շրջանակում պատրաստվում է նաեւ 130 փաստաթղթերից կազմված մի գիրք` 1812-ի Հայրենական պատերազմի 200-ամյակի առթիվ, որը կպատմի պատերազմին հայերի մասնակցության մասին: Բանախոսը հայտնեց, որ վերջերս իրենք բացահայտում են արել, ըստ որի ազգությամբ 50 հայ սպա է մասնակցել Բորոդինոյի ճակատամարտին, որոնցից 3-ը գեներալներ են եղել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ