23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի հատ կողքի դրեք ձեր ֆեյքերին, ձեր շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք, լավ բա էս ամենի վերջն ի՞նչ է լինելու

Վրաստանը եկող տարի հերթական մեգանախագիծը կյանքի կկոչի՝ եկող տարվանից Քութաիսիի մերձակայքում 150հա տարածքի վրա կգործի գերժամանակակից միջազգային համալսարան, այն ըստ էության Մյունխենի տեխնոլոգիական հզորագույն համալսարանի հետ համագործակցության արդյունք է: Սա ապագայի ծրագիր է, ինչը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինի Վրաստանը 20-30 տարի հետո: Հիմա մի պահ հիշեք, թե ինչից ենք խոսում մենք, ինչի վրա ենք ուրախանում մենք, կամ ավելի բարդ հարց՝ ինչպիսին ենք տեսնում մեր երկիրը 20-30 տարի հետո:

Շատերդ կհամաձայնեք, որ նորմալ չէ, որ երեխայի նման ուրախանում ենք, երբ պետությունը որակյալ ասֆալտ է անում, նորմալ չէ, երբ գրեթե պաշտոնական մակարդակով բաժանվել ենք սևերի ու սպիտակների ու բանանային պատերազմի ականատես ենք: Մի հատ կողքի դրեք ձեր ֆեյքերին, ձեր շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք, լավ բա էս ամենի վերջն ի՞նչ է լինելու: Լավ չկա՞ մեկը, որ ասի, ժողովուրդ քիչ ենք, լրջագույն մարտահրավերներ կան, պատերազմի վտանգ կա, եկեք գլուխ-գլխի տանք ու ոչ թե րոպեական, այլ առնվազն 4-5 տարվա պլանավորում անենք, մի քիչ պարզ ու հասկանալի ձևով ասենք, թե ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել:

Ասեմ ավելին, նույնիսկ բանտակրված, բայց կապեր ու ֆինանսներ ունեցող մարդու ռեսուրսը պետք է օգտագործել, պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն երկիր փող բերելու համար: Ամերիկացիներից լավը ու այսպես ասած՝ սուրբ չլինեք, նրանք իրենց շահերի համար 44-ին նույնիսկ իտալական մաֆիայի կապերն օգտագործեցին ու հեշտությամբ մտան Սիցիլիա:

Վերջում հետգրության կարգով՝ Քութաիսիի համալսարանի տարածքն ինձ հիշեցրեց մեր Ճամբարակ քաղաքը, քաղաք, որը մեռնում է, քաղաք, որը սահմանամերձ է ու օր առաջ օգնության կարիք ունի՝ կառավարությունը թող գումարի արտահերթ նիստ, ամենաաչքաբաց ու շուստրի պաշտոնյան թող գործուղվի Եվրոպա կամ ՌԴ ու հանձնարարվի հավաքել 2մլն դոլար՝ Ճամբարակում IT քաղաք կառուցելու համար: Կասեք դժվար է, կլինեն մարդիկ, որ կասեն անհնար է, բայց քանի չկա նպատակ՝ ամեն բան անհնար է:

Գործն ու իրական արդյունքն են կարևոր: Հակառակ դեպքում 30 տարվա մեջ ոչինչ նշանակալի չենք կառուցել, օգտագործում ենք դեռևս սովետի թողածը: Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ:

Զոհրաբ Եգանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ