24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գեւորգ Պետրոսյան

Իշխանության արածների և անելիքների մասին պետք է իշխանությունից հարցնել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են, ինչքանով նրա առաջ պարտավորություններ ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասվում է թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող և գնահատող հասարակություն ունենանք։ Իսկ այսօր հասարակության ներսում աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է», – համոզմունք հայտնեց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը հուսով է՝ այս իշխանության փոփոխությունը ևս անարյուն կլինի։ «Կարծում եմ՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Ոչ մի բան չենք կարող բացառել։ Կարող են լինել և՛ հերթական, և՛ արտահերթ ընտրություններ։ Իշխանությունը պետք է հիշի՝ ինչի համար է եկել, ինչ խոստումներ է տվել ժողովրդին», – ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ