20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

« Չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում». վարչապետը ՀՅԴ-ին որակեց 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժ

Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երեկ ՀՅԴ-ական երիտասարդների ակցիայի մասին պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ թեմային անդրադարձել է, և ասել է, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը, և ինքը քննարկվող հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներ է տվել։

«Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։

Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»,- նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ