17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք այս ընդդիմության հետ անելիք չունենք. ՀԿԿ-ն ընդդիմություն է նաեւ ընդդիմությանը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընդդիմություն է ոչ միան իշխանությանը, այլեւ` ընդդիմությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀԿԿ  ղեկավար Ռուբեն Թովմասյանը: “Մենք այս ընդդիմության հետ անելիք չունենք, մենք արմատական փոփոխություններ ենք առաջարկում, ոչ թե ` ով դառնա կամ չդառնա նախագահ”,-ասել է նա:

ՀԿԿ նախագահի համոզմամբ, ամբիցիաների բախումը թույլ չի տա ընդդիմությանը նախագահական ընտրություններում հանդես գալ միասնկան թեկնածուով: Ըստ բանախոսի, անգամ “Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության ժամանակ ընդդիմությունը չկարողացավ մի կողմ դնել իր կուսակցական շահն ու հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը:

Ռուբեն Թովմասյանը Հայաստանում գործող համակարգը “մարդակեր” է, որակել, որտեղ մարդն ապրանք է, որին առնում-վաճառում են: Ուստի, Ռուբեն Թովմասյանը ելքը գտնում է համակարգի փոփոխության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ