19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիահայերի Հայաստան տեղափոխելու հարցը կառավարությունը քննարկեց փակ-գաղտնի նիստին

 Այսօր կառավարության փակ-գաղտնի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը եղել  է  սիրիահայերի Հայաստան տեղափոխվելու հարցը: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում  տեղեկացրեց, որ վարչապետը տվել է հանձնարարականներ, որոնց արդյունքները  պարզ  կլինեն առաջիկայում ,իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ  հավելեց,որ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Նշենք, որ Սիրիայից 12-15 հազար սիրիահայեր փորձում են գալ Հայաստան, սակայն չեն կարողանում` տարբեր վարչական քաշքշուկների պատճառով:

Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում ապաստան եւ փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմել է սիրիահայ 6 ընտանիք:

Դիմումատուներին տեղավորում են հատուկ կացարանում` մինչեւ դիմումների քննության ավարտը: Այդ կացարանոմ 41 մահճակալ կա, միգրացիոն գործակալությունն իր տրամադրության տակ ունի նաեւ Դարբնիկ ավանի շենքը` 12-13 ազատ սենյակներով:

Սակայն Գագիկ Եգանյանը նշեց նաև, որ եթե ապաստան հայցողների թիվը մեծանա, ապա միգրացիոն ծառայությունն ի վիճակի չի լինի նրանց ապահովել կացարաններով, և դիմելու  են այլ պետական մարմինների աջակցությանը:

 Հիշեցնենք ,որ վերջերս սփյուռքի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր` եթե սիրիահայերը տեղափոխվեն Հայաստան, ապա մենք Սիրիայում կկորցնենք մեր ավանդական սփյուռքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ