25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նարեկ Մութաֆյանի նամակը բանտից

Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակից Նարեկ Մութաֆյանը բանտից հերթական նամակն է հղել։ Նամակում ասվում է

«Ողջույն, ուժեղներ: Սկզբի համար ասեմ, որ շատ լավ եմ, միայն ցավում եմ, որ ձեր կողքին լինելու հնարավորություն չունեմ։ Ժամանակը չի կանգնում։ Ու որքան շատ է անցնում ժամանակը, այնքան ավելի վստահ եմ դառնում, որ մեր գործն արդար է ու ճշմարիտ:

Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան մոտ ու հնարավոր է դառնում մեր հաղթանակը:Ափսոսում եմ միայն այն բանի համար, որ այս հաղթական երթի բարդ ճանապարհը ես ձեզ հետ չեմ անցնում՝ ուս ուսի տված:

Բայց նաև վստահ եմ, որ այս երթը դուք մինչև մեր վերադարձը կպսակեք հաղթանակով:Մեկ տարի առաջ, երբ կալանավորվեց նախագահը, ոչ ոք չէր հավատում, որ պայքարն այսպիսի թափ ու ձև կհավաքի: Դրա համար վստահ եմ, որ գաղափարի ու ուրիշ մոտեցում ունեցողների կալանավորումն ու ազատազրկումը չի կարող խոչընդոտել հաղթանակին

:Հիշեք, ընկերներ, լուսաբացից առաջ գիշերն ամենամութն է լինում: Իսկ մեր լուսաբացը շատ մոտ է։#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ