20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլը «ժերտվա» կտա՞: Քաղաքապետը պատրաստվում է «կարգին» թռիչքի

Ըստ «Իրավունքի» միանգամայն արժանահավատ աղբյուրի` աղբատար ավտոմեքենաների շուրջ ձեւավորված աղմուկը լրջորեն անհանգստացրել է քաղաքապետ Հայկոյին: Աղբյուրը հավաստիացնում է, որ Հայկոն ինչպես համաքաղաքային միջոցներով կասկածելի պայմաններով (թանկ գներ, առանց մրցույց) «ԿամԱԶ»-ներ ձեռք բերեց, այնպես էլ` մոտ երկուսուկես տասնյակ մեքենաներ «բազում մանր ծառայությունների դիմաց» սկզբունքով «նվեր» ստացավ վարչապետ Նիկոլի «խորհրդով»: Բայց հիմա հասկացել է, որ վերջը կարող է բարի չլինել:

Առավել եւս, երբ հանրային շրջանառության մեջ մտան այն լուրը, որ «չգիտես ինչպես» մեքենաները հիմնականում «նվիրել» են այն կազմակերպությունները, որոնք մոտավորապես նույն ժամանակաշրջանում բավականին համեղ պատառներ են ստավել քաղաքապետարանից` մասնավորապես հողհատկացումների տեսքով: Նման փաստերից միշտ էլ կոռուպցիայի հոտը միանգամից է բուրում, եւ Հայկոն, լավ գիտակցելով Նիկոլի բնավորությունը, այն տարակուսանքի մեջ է, որ աղմուկի աճի դեպքում կարող է հայտնվել «գցվածի», այսինքն` կոռուպցիոն գործաարքներով մեղադրյալի դերում: Իսկ այդ իրավիճակում կարող է գումարվել նաեւ առանց մրցույթների քաղաքապետարաանի հաշվին աղբատարների գնման պատմությունը` դրանից եկող կոռուպցիոն հոտով հանդերձ: Իսկ այդ դեպքում, եթե անգամ չեխական բոլոր տներդ էլ ծախես, կարող է տակից դուրս չգաս:

Եվ այդ մտավախությունները, ինչպես նշեց աղբյուրը, էլ ավելի են խորանում, հաշվի առնելով, որ եթե անգամ Նիկոլն էլ Հայկոյին «ժերտվա» չտա, ապա գալիք իշխանությունների օրոք նա հաստատ այդ եւ մի շարք այլ «թավշյա մեղքերի» համար պատասխան է տալու: Եվ, ելնելով ընդհանուր մթնոլորտից, այն համոզմունքը կա, որ այդ օրը չի ուշանա: Ուստիեւ, ըստ աղբյորւրի, Հայկոն գերադաասել է «արձակուրդային պաուզա» վերցնել եւ իրադարձությունների հնարավոր զարգացումներից ֆիզիկապես հեռու գտնվել, մինչեւ կլուծի հրաժարականի հարցն ու կկարողանա իրեն ապահովագրել չեխակաան անձնագրով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ