25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նման ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում շարունակվում է նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը: Միջազգային դիտորդները  գնահատում են բարձր մակարդակով կազմակերպված ընտրական գործընթացը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Թեոխարուսը, ով Մարտակերտի շրջանում գտնվող դիտորդական առաքելության անադամներից է,  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախագահական ընտրությունները շատ մրցակցային են, թափանցիկ եւ ընթանում են առանց խախտումների: Թեոխարուսի կարծիքով` նման ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն:

Հերթական տեղամասը, որն այցելել է Henaran.am-ի թղթակիցը, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող թիվ 6 տեղամասն է: Ժամը 16.00-ի դրությամբ գյուղի 252 ընտրողներից քվեարկել է 151-ը:

Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն, արձանագրությամբ կվավերացվեն եւ կհրապարակվեն մինչեւ հուլիսի 22-ի ժամը 20.00-ը, իսկ բողոք լինելու դեպքում` մինչեւ հուլիսի 26-ը ժամը 20.00-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ