29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞նց է մեկ ու կես տարի առաջ fire-ների ծխից թաշկինակով պաշտպանվող երիտասարդը «տղամարդկության» կոչեր անում պատերազմով անցած մարդուն

Hayk-Mamijanyan

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից սկսած` նամակներ եմ ստանում, թե արդյո՞ք չենք արձագանքելու Գեւորգ Գորգիսյանի երեկվա հարցազրույցին։ Չնայած, որ ըստ լատիներեն ասացվածքի՝ Aquila non captat muscas, որը նշանակում է՝ «Արծիվը ճանճեր չի որսում»՝ նույնիսկ եթե դրանք բզբզում են, բայց, առանց արձագանք թողնել նման բզբզոցը` մենք չենք կարող։

Գորգիսյանը մոլորվել է «երրորդ ուղու» ոլորաններին ու լավ կլինի՝ գտնի ինքն իրեն։ Ո՞նց է մեկ ու կես տարի առաջ fire-ների ծխից թաշկինակով պաշտպանվող երիտասարդը «տղամարդկության» կոչեր անում պատերազմով անցած մարդուն։ Տենց «դուխով» էիք ՝ սկզբից միանայիք Փաշինյանին, ոչ թե հրամանի սպասեիք։

Տղերք, ախր գիտեմ, որ «задний ход» եք դնելու։ Երբ ժամանակը գա՝ գալու եք ներողություն խնդրելու, բայց դրա տեղը չեք թողել։ Այնպես խոսեք, որ հետագայում դեմքներդ վերջնականապես չկորցնեք։

Հ.Գ. Նաեւ լավ կլինի օպտիկական ակնոցը փոխել ավելի ուժեղով, որովհետեւ նայում եք ու չեք տեսնում ՀՀԿ-ին ձայն տված 60.000 քաղաքացիներին եւ օր օրի ավելացող մեր համակիրներին»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ