29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել է աճյունները «տեղավորելուն»

1516865654-2129-1-3-2

Ցեղահավատքի կորստով են պայմանավորված ազգի ողբերգությունները, որ յուրաքանչյուր ազգ (ցեղ) ունի իր կենսաբանական կերպը, դրանով պայմանավորված` համընդհանրական հավատքը: Ցեղի մեր տեսակը Արի (Արմեն, Արորդի) տեսակն է, իսկ Հայը արի Ցեղի բնարմատը:

Մարդկության հնագույն նախնիների` մահացածի հուղարկավորության արարողությունների տարբերությունները պայմանավորված են նրանց բնույթային տարբերություններով: Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել է աճյունները «տեղավորելուն»: Բազմիցս ասել եմ , որ սորոսական նախարարը` Արսեն Թորոսյանը, ակտիվ հակաազգային, հակաքրիստոնեական քարոզով է զբաղված : Հիմա էլ դիահրկիզարաններն են դարձել նրա փիառի մի նոր ձևը: Կենդանի մարդկանց մոռացանք, չանցան ոչ մի փուճ խոստումներ:

Ձեր սրտի նախարարը հաշվի չի առնում, որ նման օրենքները, որոնք վերաբերում են կյանքի հոգեւոր կողմին, հավատքին ու հավատալիքներին, չեն կարող կազմվել եւ ընդունվել առանց Եկեղեցու հետ սկզբնական խորհրդակցության, քննարկման եւ երբեմն՝ նույնիսկ առանց Եկեղեցու համաձայնության: Դե իհարկե, կրոնական փոքրամասնությունների` աղանդավորների պարագայում նախարարը զգուշավոր մոտեցումներ է ցուցաբերում`որպեսզի չնեղացնի իր համախոհներին:

Արդար է: Միայն թե նա հաշվի չի առել, որ ԱՐԻ ՑԵՂԻ ներկայացուցիչները երբեք չեն խախտի իրենց ավանդույթը:Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ: Կարծում եմ, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում չի կիրառվի:

Գրում է «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ