19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաշը, խաշլամեն, պլանքյաշությունը: Ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ ներգաղթ է տեղի ունենում, ո՛չ էլ բանակն ամրանում. Իրատես

Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարեւորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:

Մի կողմ թողնելով նրա մեղադրանքներն ու բառապաշարը, որ օգտագործել է Facebook-յան գրառման մեջ, ընդամենն արձանագրենք՝ իշխանության՝ ուտելիքի ու սնվելու մասին խոսակցություններին վերջ չկա: Քաղաքական օրակարգ թելադրողների համար թիվ մեկ թեման, չենք կարծում, թե խաշը, հաշիվ փակելը կամ «պլանքյաշ» լինել-չլինելու հանգամանքը պետք է լինի:

Բնական երեւույթ է, որ հասարակական հետաքրքրության ու հանրային դեմքերի՝ ռեստորան գնալն ու «հաշիվ փակելը» պետք է հայտնվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Դա լրագրողների՝ չինովնիկներին վերահսկելու անբաժան գործառույթներից է: Բայց պե՞տք է արդյոք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առօրյա խոսակցական բառերով արդարացնեն իրենց քայլերն ու մարդկանց անընդհատ դատարկ թեմաներով կերակրեն: Տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ խաշի ու խաշլամայի՝ խանդավառանքով լեցուն քննարկումներից հետո ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ ներգաղթ է տեղի ունենում, ո՛չ էլ բանակն ամրանում: Կարիք չկա գիտահետազոտական եւ վերլուծական մեր մտքի բարձրակետը խաշը դարձնել ու «առաջ պոռալով հետ-հետ երթալ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ