29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրի վտանգված անվտանգությունը: Սորոսը հասավ ԱԱԾ. Ժողովուրդ

43794_restart_26_M

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ աննախադեպ մի հավաք էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց` պահանջելով, որ ուժային կառույցները քաղաքացիներին պաշտպանեն սոցցանցային հարձակումներից, որոնց զոհ են դառնում նաեւ իրենք։ Ինչո՞ւ աննախադեպ: Բանն այն է, որ թեեւ առաջին հայացքից շատ ողջամիտ եւ արդարացի պահանջ է, նկատենք սակայն, որ ԱԱԾ-ն մշտապես է ապաքաղաքական կառույց եղել, եւ միշտ որեւէ հարցի առնչությամբ ու որեւէ տոնայնությամբ իշխանություններին քննադատելիս ԱԱԾ-ն հիմնականում շրջանցվել է,երկրի այս գաղտնի կառույցին չեն թիրախավորել: Ի՞նչ մեսիջով էին իրականում հավաքվել «Ռեստարտ»-ի երիտասարդները ԱԱԾ շենքի դիմաց, ո՞րն էր նրանց այդ խիստ տոնայնության իրական նպատակը: Թերեւս դժվար չի լինի հասկանալ, եթե մոտենանք «Ռեստարտ»-ի ֆինանսական ակունքներին` «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան» (Սորոսի հիմնադրամ ), որը «Ռեստարտին» 20,000 դոլար դրամաշնորհ է տրամադրել, իհարկե, առանց նախապայմանի: Եւ ուրեմն ի՞նչ է ստացվում. Սորոսի փողերով սնվող երիտասարդների ձեռքերն արդեն ազգային անվտանգության հատվածի՞ն են հասնում:

Ա՞յս մասին էր արդյոք ահազանգում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վերջերս 168.am-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ պատասխանելով հարցին՝ «Արդյոք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է»` Արթուր Վանեցյանն արձագանքել էր. «Եթե կարճ պատասխանենք՝ այո»: Եւ ուրեմն այս հայտարարությունից հետո ի՞նչ մեսիջ էր ուղարկում Սորոսի հիմնադրամը ՀՀ ԱԱԾ-ին դժգոհության այս հրապարակային ակցիայի միջոցով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ