20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից

Հիսուս ասում է.

-Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից:

Հիսուս նրանց մի առակ էլ պատմեց և ասաց.
-Հարուստ մի մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին: Նա մտածում էր և ասում. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց: Այո՛, գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը: Ապա ինքս ինձ կասեմ. «Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»: Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու եմ քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»:

Եվ Հիսուս եզրակացրեց.
-Նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին:

Ղուկասի ավետարան 12:15-21

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ