20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես «սուրճ խմող թամադա գիտնականներն» 9 տարի առաջ պաշտպանեցին բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի նամակի պատմություն այն մասին, թե ինչպես են 9 տարի առաջ «սուրճ խմող թամադա գիտնականները» պաշտպանել բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ Մարտի 1-ի գործով բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վտանգի պատճառները ներկայացվում էին որպես քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ վտանգը եղել է զուտ կենցաղային հողի վրա ծագած խնդիր։

Ինչևէ։ 2010թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի գիտության 30-ից ավել ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին, որով օրվա իշխանություններից պահանջում էին ապահովել լրագրող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու նրան ազատ արձակել։

Հայտարարության տակ դրված էր այն ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի, ակադեմիկոսներ լուսահոգի Վլադիմիր Բարխուդարյանի, Լենսեր Աղալովյանի, Վանիկ Զաքարյանի, Վլադիմիր Խոջաբեկյանի և այլ ականավոր ակադեմիկոսների ստորագրությունները։

Չեմ ցանկանում հիմա քննարկել այն հարցը, թե ինչպե՞ս էր հնարավոր Սերժ Սարգսյանի «բռնապետության» պայմաններում նման նամակի առհասարակ գոյությունը։ Սա առանձին վերլուծության նյութ է։

Ինձ առավելապես հուզում է հարցի բարոյական բաղադրիչը։

Այս իրոք աննախադեպ հայտարարությունից 9 տարի անց, արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ նույն գիտնականներին որակում է «սուրճ խմող» և «թամադա», և կրթության նախարարին հրահանգում վերացնել Գիտությունների ազգային ակադեմիան։

Սա փայլուն օրինակ է մարդկային երեսպաշտության, երբ մարդը գիտնականների հեղինակությունն ու ազդեցությունը օգտագործում է իր անձնական անվտանգությունն ապահովելու և ազատություն ստանալու համար, իսկ իշխանության գալուց հետո նրանց վիրավորում ու հրահանգում փակել նրանց գիտական գործունեության օրրանը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ