10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Սերժ Սարգսյանը դեռ հիմնական ասելիքը չի ասել: Հիմնական ելույթն առջեւում է. Փաստ

43580_Serj-Sargsyan_123_M

Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաեւ մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռիսկերի ու Արցախի խնդրի վերաբերյալ։

 Թերթն այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Զագրեբում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը հաստատել է մեր տեղեկությունները՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ համագումարին չի սահմանափակվել միայն հանրային ելույթով, այլ իր մեջ ներառել է տարբեր աշխատանքային քննարկումներ, մասնավոր հանդիպումներ եւ գործնական խոսակցություններ՝ կապված Հայաստանի, մեր տարածաշրջանի եւ գլոբալ խնդիրների շուրջ։ 

Թերթը տեղեկություններ ունի նաեւ այն մասին, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաեւ ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ։ 

Ըստ այդմ, տեղեկությունների համաձայն, մեր հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջեւում են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ