19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանի մայրն արձագանքել է Փաշինյանի խորհրդականին. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։

Այս առիթով օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից, կամ ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։

Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։ Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանն ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։ Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ