10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Փաշինյանը հիմա էլ Հիսուսի Քրիստոսի հետ է համեմատում իրեն. Իրատես

timthumb

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Մի­լա­նի հայ հա­մայն­քի հետ ու­նե­ցած հան­դիպման մա­սին ա­ռա­ջին բա­նը, որ մտա­ծե­ցի, այն էր, թե հան­դի­պումն ին­չու էր տե­ղի Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Քա­ռա­սուն Ման­կունք ե­կե­ղե­ցում կազ­մա­կերպ­վել:

Ըստ իմ ու­նե­ցած ե­կե­ղե­ցա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի՝ ե­կե­ղե­ցում բա­ցա­ռա­պես հոգևոր ծե­սեր ու ա­րա­րո­ղու­թյուն­ներ են կա­տար­վում՝ ժա­մեր­գու­թյուն, պա­տա­րագ, խո­կում, քա­րոզ և այլն: Չգի­տեմ՝ նախ­կի­նում ե­ղե՞լ է ար­դյոք նման նա­խա­դեպ, այ­նուա­մե­նա­յնիվ, կա­տար­վա­ծի հա­մար որևէ լուրջ հիմ­նա­վո­րում չեմ լսել: Ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան բնույ­թի հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ թերևս միայն մի դր­վագ էր, որ ո­րո­շա­կիո­րեն կապ­վում էր Աստ­ծո կամ հոգևո­րի հետ, այն էլ՝ նո­րից քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տով:

Տե­ղա­ցի հայ կնոջ հոր­դո­րին, թե «պա­րոն Փա­շի­նյան, հրա­ժա­րա­կան տվեք վար­չա­պե­տի պաշ­տո­նից», վար­չա­պե­տը խիստ վր­դով­ված ու աստ­վա­ծաշն­չյան մեջ­բեր­մամբ պա­տաս­խա­նեց. «Մենք քա­րո­զում ենք սեր, ես ինքս, ինչ­պես մեր Տեր Հի­սուս Քրիս­տոսն էր սեր քա­րո­զում, բայց երբ որ ե­կավ ժա­մա­նա­կը, նա մտավ տա­ճա­րի տա­րածք և շուռ տվեց սե­ղան­նե­րը՝ ա­սե­լով, որ այս սր­բու­թյան տա­ճա­րը մար­դիկ դարձ­րել են առևտրի և դա­լա­լու­թյան մի­ջա­վայր»,- ա­սաց նա: Չգի­տեմ՝ հոգևոր հայ­րե­րը որ­քան են հաշտ Փա­շի­նյա­նի նմա­նօ­րի­նակ հա­մե­մա­տու­թյան հետ, բայց հա­զար ան­գամ «մե­ղա քեզ, Տեր» ա­սե­լով՝ մեզ թույլ տանք հա­մե­մա­տել ու ար­ձա­նագ­րել՝ Քրիս­տոսն իր մո­լո­րյալ, ան­հա­վատ ու ի­րեն քար­կո­ծող զա­վակ­նե­րի հետ «պադ­վալ­նե­րում գտ­նե­լու ու վզ­նե­րից բռ­նե­լու» տո­նով չէր խո­սում: Գո­նե Աստ­ծո տա­նը կա­րե­լի էր ա­վե­լի զուսպ, հան­գիստ, ինչ-որ տեղ նաև վախ­վո­րած խո­սել:

Երևի հենց նույն «սի­րո» մեջ էր տե­ղա­վոր­վում նաև ադր­բե­ջան­ցի բլո­գե­րի հար­ցին մեղմ, հան­գիստ տո­նով պա­տաս­խա­նելն ու նրա ներ­կա­յու­թյու­նը մեզ հա­մար սուրբ վայ­րում հան­դուր­ժե­լը: Ճիշտ է ա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Լի­նե­լով ադր­բե­ջան­ցի, մտել եք հայ­կա­կան ե­կե­ղե­ցի, որ­տեղ գտն­վում են հա­յեր, և հարց տվե­ցիք Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին: Ի­մա­ցեք, որ հա­յը հնա­րա­վո­րու­թյուն չէր ու­նե­նա մտ­նելու մի­ջո­ցառ­ման, որ­տեղ ներ­կա է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը»:

Իսկ մե՞նք ին­չու ենք նման բան թույլ տա­լիս, ինչ­պե՞ս կա­րե­լի է թշ­նա­մուն հան­դուր­ժել մի վայ­րում, ո­րը դա­րեր շա­րու­նակ ա­վե­րվել ու պղծ­վել է նրա կող­մից: Դեռ քա­նի՞ դար պետք է անց­նի, որ մաթևո­սյա­նա­կան տո­ղե­րը մեզ հա­մար կար­գա­խոս ու կեն­սաձև դառ­նան. «Էս­քան նե­րել ու նե­րե՞լ, էս­քան չա­րու­թյուն ու էս­քան նե­րե՞լ, նե­րել ու մո­ռա­նա՞լ: Բա ցեղդ հի­շո­ղու­թյուն չու­նե­նա՞:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ