19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ ընտրություններում խախտումներ են գրանցվել. թեկնածուի շտաբ

Ինչպես տեղեկացնում է “karabakh-open” կայքը, ԼՂ նախագահական ընտրությունների ընթացքում, այնուամենայնիվ, խախտումներ գրանցվել են:

Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանը դիմում է ներկայացրել արձանագրված խախտումների վերաբերյալ:

Նրա խոսքով`  այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում խախտում է գրանցել Վիտալի Բալասանյանի վստահված անձը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ մտել է քվեախուց, իսկ մեկ բնակչի թույլատրել են քվեարկել անձնագրի պատճենով: Արձանագրությունը տեղում կազմվել է, սակայն հանձնաժողովի անդամները չեն ցանկանում ստորագրել արձանագրության տակ:

Իսկ երեկ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը եւ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնվել ՎիտալիԲալասանյանի վստահված անձ լինել: Վստահված անձի պատասխանից հետո Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին, իսկ այսօր էլ, երբ ընտրատեղամսսը բացվել է, նա Բակո Սահակյանի վստահված անձ Անդրանիկ Ղահրամանյանի միջոցով փոխանցել է, որ Արսեն Գրիգորյանը լքի ընտրատեղամասը:

“Համանման ճնշումներ կան նաեւ Խնածախի վստահված անձի նկատմամբ: Մանրամասները ճշտվում են”,-նշվում է բողոք-դիմումի մեջ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ