20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում է կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։

Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։

Ամո’թ է,ամոթ։

Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։

Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։

Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։

Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին,ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։

Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։

Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է,որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ