29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը

IMG_2361-копия

Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության հանրային կարծիքի ալիքի վրա, վերջին հարցման արդյունքում պարզ դարձավ, որ նա հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը, իսկ ընտրողների 60 տոկոսը չի արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր Iravunk.com-ի հետ զրույցում այս մասին նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ եթե հիմա լինեն խորհրդարանական ընտրություններ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իշխանավորներից կխլի ևս 5% ձայն։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց նաև մի շարք հեղինակավոր պաշտոնյաների դա ևս իր հետքը կթողնի։ Որոշ հանգամանքներ հաշվի առնելով պետք է ասել, որ սոցիալական բազան հեղհեղուկ է և անկայուն, հետևաբար հաջորդ ընտրությունների դեպքում շատ բաներ դեռ պարզ չեն։ Իմ աշխատանքն այն է, որ նայեմ ում ոտքի վրա է կոխրճվել և ում է կոնֆետ բաժանել, նշեմ նաև, որ օրինականությունը զոհաբերություն է պահանջում, ինչին մեր ժողովուրդը պատրաստ չէ։ Շատերը կերազեն վերադառնալ հին համակարգին։ Այսօր չկա ռեալ մրցակից»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ