25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինը՝ Գեղարքունիքում. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթը հռետորական հարց է տալիս՝ ինչ կապ ունի Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնության եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց դա միայն առաջին հայացքից` իրականում ունի եւ սերտ:

Այս մարզում բարեկեցիկ ապրող յուրաքանչյուր ընտանիք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ներկայացուցիչ ունի, որը վաստակածի առյուծի բաժինն ուղարկում է հայրենիք, ուստի մարդիկ երախտապարտ են իրենց կյանքը բարելաված ռուսական իշխանություններին: Մարզի Լիճք գյուղի դիմացի հատվածում` մայրուղու մյուս կողմում, նոր թաղամաս է կառուցվում:

Գյուղի բնակիչները պատմել են, թե թաղամասի սկզբնավորումը համընկել է Պուտինի` առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Եվ ահա, թաղամասն էլ, ի պատիվ վերջինիս եւ Ռուսաստան մեկնած խոպանչիների, կոչել են Պուտինի թաղամաս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ