23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ NED-ի կողմից ֆինանսավորված եւ Դանիել Իոննիսյանի կազմակերպության կողմից պատվիրված սոցհարցման տվյալների, ես ու Սերժ Սարգսյանը մրցում ենք ամենաոչպոպուլյար քաղաքական գործչի առաջին հորիզոնականի համար։

Ինչ մեղքս թաքցնեմ։ Երկար տարիներ լինելով Սերժ Սագսյանի տեղակալը, մշտապես երազել եմ իր հետ որեւէ հարցով ոտք գցել, ու ահա, օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր, զեկույցի հեղինակների շնորհիվ, դա իրականություն դարձավ։

Ուրախությունից անգամ մի կողմ եմ դնում հարցման մեթոդաբանության եւ անցկացման հետ կապված հարցերը։ Ամեն ինչ ներում եմ եւ ուրախ եմ այս հաջողության համար։

Դե, տեղակալը միշտ պիտի իր ղեկավարի կողքին լինի ։

Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս» »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ