29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վարորդներին տուգանելու նոր նախագծում ինչ փոփոխություններ են նախատեսվում. Ժողովուրդ

Без названия

Տևական ժամանակ է, ինչ երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման: Օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: Օրինագիծն այժմ առաջարկում է 1 տարվա ընթացքում վարորդին տալ միավորներ, որոնք խախտումների դեպքում կնվազեն, իսկ եթե միավորների թիվը հասնի 0-ի, վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում 6 ամսով: Ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է` տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են անելու:

«Միայն այն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու, ենթադրում եմ, որ ինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժի մեջ մտնելու»,-ասել է Ս. Ղահրամանյանը:

Իսկ վարչապետի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ օրաթերթին պարզաբանել են. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, և, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ