19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչու Լավրովն առաջինն Ադրբեջան գնաց

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին՝ մասնավորապես նշեց, որ հանդիպումների օրակարգը այն չէր, որ ներկայացնում էին լրատվամիջոցները: ‘’Այդ այցը ոչ այդպիսի օրակարգ ուներ, ինչպես ներկայացնում էին մի շարք ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ներ: Այլ  նպատակ ուներ որոշ հարցերի պատասխաններ ստանալու, որոնք չեն հրապարակվի: ’’-ասաց նա:

Հարավային Կովկասի երեք պետություններից Վրաստանին՝ ՌԴ արդեն ‘’կորցրել’’ է եւ չի ցանկանա կորցնել նաեւ Ադրբեջանին: Քաղաքագետը ենթադրում է, որ Լավրովը փորձել է պարզել, հարեւան պետության նպատակները: ’’Ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանը միջազգային ասպարեզում մոտակա ժամանակ, ի՞նչ սպասել այդ երկրից’’-ասաց Շ. Խաթլամաջյանը՝  նկատի ունենալով Ադրբեջանի ՄՄ եւ Եվրասիական միություն մտնելը:

Բնականաբար, քաղաքագետը չբացառեց, որ  Լավրով-Ալիեւ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը  կամ ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն էր:

 ‘’Լավրովը եւս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը կմտնի Եվրասիական միություն ՄԱԿ-ում նշված սահմանով’’-,ասաց տիկին Խաթլամաջյանը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է  առանց Արցախի:

Ի դեպ,  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-ին աշխատանքային այցով կլինի  Հայաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ