20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ ա տեղի ունենում. ԱԺ-ում տապալվեց իշխանական նախագիծը

ՀՀ Ազգային ժողովում տապալվեց իշխանական նախագիծը՝ 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այսպիսով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավասություն տալ։ Անհրաժեշտ էր 80 կողմ ձայն։

«Ի՞նչ ա տեղի ունենում, ասում եք՝ առաջարկ ենք արել, չի ընդունվել, դրա համար դեմ ենք քվեարկում»,- խորհրդարանի ամբիոնից հարցրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ դժգոհելով, որ երկու խմբակցությունները չպաշտպանեցին իրենց օրինագիծը, և այն չանցավ։

Տեղեկացնենք, որ օրինագծի ընդունմամբ, ԱԺ նախագահը հնարավորություն էր ունենալու մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին։

«Մենք քննարկեցինք, և որևիցե բացասական ելույթ չեղավ, խմբակցությունները սատարեցին օրինագիծը։ Դրա փոխարեն, «Լուսավոր»-ը դեմ է քվեարկում՝ ասելով, որ իրենց խմբակցության ղեկավարը չի մասնակցելու նիստերին, ԲՀԿ-ն էլ ձեռնպահ է քվեարկում առանց հիմնավորման»,- դժգոհեց իմքայլական Վլադիմիր Վարդանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ