28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրասիական քննարկումներ` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում

image_12196

Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների եւ կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, զրուցեցինք ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ:

-Ի՞նչ շրջանակներում եւ ինչ թեմայի շուրջ է  հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք.

-Նախ ասեմ, որ սա հայ-ռուսական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստն է, որը տեղի կունենա Ազգային ժողովում հունիսի 23-ին: Կլոր սեղանի թեման է ,, Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները,,: Հրավիրվածների թվում են՝ ՌԴ պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորներ՝ ԱՊՀ-ի Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը, ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը, ինչպես նաեւ` Օլեգ Վելիկորեդչանինը, ով Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրենն է, Միխայիլ Դեմիդենկոն՝ Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի Եվրասիական զարգացման բանկի ղեկավարը, եւ այլոք: Ակնկալում ենք ակտիվ քննարկում եւ խնդիրների բարձրացում մասնակիցների կողմից:

-Իսկ հայկական կողմից ովքե՞ր են հրավիրված, նախորդ նիստի նման սակավաթի՞վ է լինելու հատկապես ոչ իշխանական թեւի ներկայացուցիչների մասնակցությունը, թե՞…

-Թույլ տվեք չհամաձայնել հնչող մեղադրանքի հետ. հանդիպման մասին տեղեկատվությունը տարածված է ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ տեղադրված է ԱԺ կայքում: Այս հանդիպմանը, ինչպես եւ նախորդին, նախատեսված է թեմայով բոլոր հետաքրքրվողների ներկայությունը թե’ պատգամավորների շարքերից, թե’ փորձագիտական շրջանակներից,  այդ թվում՝ ԵՊՀ ուսանողներ, դասախոսներ , Ազգային գրադարանի եւ Գիտությունների ակադեմիայի աշխատակազմի անդամներ, փորձագետներ, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ձեր հարցի տողատակը հասկանալով` նշեմ նաեւ, որ նախորդ հանդիպմանը եւս հրավիրված են եղել ակումբի անդամներ տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում` ոչ իշխանականներից, օրինակ ԲՀԿ-ի եւ Դաշնակցության ներկայացուցիչները:

–  Լավ, իսկ շփումը հյուրերի հետ ո՞ր լեզվով է նախատեսվում: Արդյո՞ք ակումբը հրավիրելու է թարգմանիչ, որպեսզի խուսափի նախորդ հանդիպման շահարկումներից:

– Թարգմանիչ ակումբում մշտապես ներկա է եղել եւ՛ նախորդ բոլոր հանդիպումներին,  եւ՛ լինելու է նաեւ այս հանդիպմանը: Այս առումով շահարկումներն իսկապես անհիմն են, քանի որ հայ-ռուսական բարեկամության ակումբը երբեւէ չի՛ խախտել ,,ՀՀ Լեզվի մասին,, օրենքը: Բայց քանի որ, ակումբը գործում է ոչ ֆորմալ սկզբունքով, թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորությունը թողնվում է մասնակիցների հայեցողությանը, ու քանի որ ակումբում ընթացող քննարկումները, որպես կանոն, բավական ակտիվ են ընթանում, մասնակիցները զրույցի դինամիկան չխախտելու համար պարզապես չեն օգտվել թարգմանչի ծառայություններից: Սա՛ է ամբողջը:  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ