18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թանկացումներ: Գործարանները չեն կարողանում ապրանք ներկրել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:

ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է՝ շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երևան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն:Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:

«Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, պարզել է, որ ՌԴ հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունում՝ Վերին Լարսի անցակետում, կադրային փոփոխություններ են սպասվում՝ կապված անցակետի հերթերի ու դժգոհությունների հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ