23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաղթում է Բակո Սահակյանը

ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները 273 ընտրատեղամասերից:

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տանում ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը:

Պատգամավոր Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոս, իսկ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը` 594 ձայն կամ 0,8 տոկոսը:

Ընտրությունների ավարտին ԿԸՀ-ն արձանագրել է ընտրողների 73 տոկոս մասնակցություն:

ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները կայացել էին 2007-ին` կրկին հուլիսի 19-ին: Կրկին բացարձակ մեծամասնությամբ նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը` հավաքելով  ձայների 85,12 տոկոսը:

Ըստ ԼՂՀ նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները կամփոփվեն, արձանագրությամբ կվավերացվեն եւ կհրապարակվեն մինչեւ հուլիսի 22-ի ժամը 20.00-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ