28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչ մենք զբաղված էինք Արայիկ Հարությունյանով, կառավարությունն իր սեւ գործն արեց

2536-1

Մինչ մենք զբաղված էինք ստամբուլյան կոնվենցիայով և պիղծ Արայիկ Հարությունյանով, նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն է տվել 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։

Այդ կոնվենցիայի երկրորդ հոդվածում նշված է.

«Հոդված 2 – Խտրականության արգելման սկզբունքը

Կողմերը պետք է ապահովեն, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես տուժածների իրավունքների պաշտպանության համար
ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»։

Այս հոդվածում ներառված է նաև սեռական կողմնորոշումը։ Այսինքն կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու և այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը։

Ավելին, կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր, երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար։ Հաշվի առնելով կրթական ոլորտ պղծությունների քարոզ ներմուծելու կառավարության քաղաքականությունը, ապա պարզ է, որ այդ սեռական դաստիարակության ծրագրերը մշակելու են միասեռականներն ու իրենց իրավունքների պաշտպանները։

«Հոդված 6 – Երեխաների ուսուցումը

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ
միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և
միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Կոնվենցիան ամբողջությամբ այս հղումով.
https://www.google.com/url…

Հայկ Այվազյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ