20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի դոշերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի։

Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ոնց կլինի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ