19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գողինն ու բոզինը 40 օր է». Շարմազանովը դիմում է իրավապահներին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերեւույթ պատվիրատու:

Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:

Պահանջում եմ տվյալ անձից, նաեւ իրավապահներից հրապարակել եւ հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր կան նման ծանր մեղադրանքի համար:

Ամեն ինչ չափ ու սահման ունի:

Իմ անձի եւ արժանապատվության նկատմամբ կեղծ եւ ակնհայտ սուտ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան:

Քանի գնում, ավելի ողորմելի եք դառնում, այ անբարոյականներ:

Դիմում եմ իրավապահներին սա ընդունելու որպես սուտ մատնության մասին հաղորդում:

Հ. Գ. Գողինն ու բոզինը 40 օր է:

Հ.Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Նոր Հայաստանում» իրավապաշտպան ներկայացողը խարդախության համար է դատապարտվել:

O tempora, o mores! »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ