24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ:

«Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ, «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի և սարքավորումների ձեռք բերում» միջոցառման համար՝ 145 մլն 117 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության  շենքերի և բնակարանների  ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար 270 մլն դրամ, նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով 43 մլն 300 հազար դրամ,
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության  կազմակերպություններում իրականացվող  հիմնանորոգնան աշխատանքների նախագծանախաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար կհատկացվի 22 մլն 40 հազար դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ