28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր պետությունը 1,5 տարեկան չէ: Այն ունի ամուր անցյալ և խոստումնալից ապագա. մնում է պարզենք ներկան. Արտակ Զաքարյան

122

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել «մեղավորներին»:

ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019թ.-ի այլ 2018թ. նկատմամաբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում՝ իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8 % աճը լավ չի հնչում, հետևաբար կարելի է ասել 25-26 % աճ 2018թ. նկատմամաբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի “կկատարելագործվի” ու կդառնա ավելի «էֆեկտիվ»:

Այնուամենայնիվ, 2018թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն՝ որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է, ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ՝ որոնցից յուրաքանչյուրը լավ թե վատ կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ է եղել ԶՈՒ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է, բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն:

Հետևաբար ցանկանում եմ անդրադառնալ վերջին տաս տարիներին ՀՀ ԶՈՒ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008թ. Պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդն ուղղվել է ռազմական կարիքներին: Այսինքն նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009թ. նկատմամաբ նվազել են 17,2 %-ով, կամ 159,9 մլրդով: Հետևաբար 2010թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդով կամ 9,2 %-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2 % կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2 %-ով:

2011թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաճամից հետո մեկ տարվա ընացքում այն գրեթե վերականգնել է 2009թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9 %-ով:

2012թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ՝ որից 148,3 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին: 2011թ. բյուջեի նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով: 2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն 2012թ. նկատմամբ 2013թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով: 2014թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ՝ որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013թ. համեմատ 2014թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով: 2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդը ռազմական պաշտպանությանը: 2014թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով: 2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ՝ որից 199,6 մլրդ դրամը հատկազվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015թ. նկատմամաբ պետության պաշտպանական ծախսերը 2016թ-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով: 2017թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ՝ որից 202,1 մլրդը զուտ ռազմական կարիքների համար: 2016թ. նկատմամաբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով: 2018թ (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանովորել և ընդունել են նախորդ “ռեժիմի” ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով: Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:

Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել է 2016-2017թթ. ընթացքում: Բացի այդ 2017թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ