11 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու: Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: ԱԺ-ում փակ քննարկում է /տեսանյութ/

Ազգային ժողովի դիմաց ընթացող ըննդեմ Ստամբուլյան կոնվենցիայի բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան: Նրանք պաստառներով և չի վավերացվելու վանկարկումներով դուրս եկան փողոց: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:

Հիշեցնենք,  այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։

Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաեւ հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը:

Ի դեպ, այսօր Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկումը Երևան ժամանած` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընթանում է փակ ռեժիմով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ