23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անգամ եթե մեկշաբաթյա ժամկետը բաց էր թողնվում եւ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում էր 6 տարի, այդ 6 տարին անցե՞լ է. Հովհաննես Սահակյան

«Քաղաքական առումով եթե նայենք, այդ մեկ –երկու օրը որեւէ նշանակություն ունենալ չէր կարող։ Ենթադրենք, մարտի 5-ին է մուտքագրվել, նախ, այդ մեկշաբաթյա ժամկետը էլի բաց թողնված չէր լինի, իսկ եթե դիցուք, պատկերացնենք, որ անգամ բաց էր թողնվում եւ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում էր 6 տարի, ի՞նչ է, 6 տարին անցե՞լ է, ինչն է խնդիրը»,-«Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումներին։ 

Հիշեցնենք՝ խոսքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ հարությունյանի հրաժարականի դիմումի մասին է։ 2018 թվականի մարտի 1-ին հայտարարվեց ՍԴ նախագահի հրաժարականի մասին, որը ՍԴ-ի գրասենյակից ելքագրվել է մարտի 2-ին, նույն օրը՝ ուրբաթ, մուտք եղել ԱԺ գրասենյակում, որը սակայն ներքին փաստաթղթաշրջանառության համակարգ ներբեռնվել է մարտի 5-ին՝ երկուշաբթի։ Սա է՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի առանցքում։

«Քրեական գործ հարուցելու կարեւորագույն բաղադրիչը հանցակազմի առկայությունն է, երբ կա դիտավորություն, մեղք, այսինքն, հանցագործություն կատարելու միտում։ Այսօր էլ ամբողջ պետական ապարատը աշխատում է նույն Մալբրի համակարգով եւ կարող են տարբեր փաստաթղթեր 1-2 օր ուշ մուտքագրվել, ես չեմ ցանկանում մտնել այս ամենի մեջ, քանի որ քրեական գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց իրավապահները պետք է պարզեն, արդյո՞ք կա դիտավորություն, որը այսպիսի հետեւանքներ կարող էր ունենալ»,-նշում է Հովհաննես Սահակյանը։

Հովհաննես Սահակյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հրայր Թովմասյանը շուրջ 2 տարի է պաշտոնավարում ու ստացվում է, որ նախկինում նա ՍԴ նախագահի պաշտոնին գործող իշխանությանը ձեռնտու էր եւ որեւէ խնդիր չկար. «Տարբեր միջոցառումների էին միասին մասնակցում, նույն շարքում նստում-ծափահարում էին, տարբեր պետական տոների, եկեղեցական տոների էին մասնակցում , այսինքն, իրեն դիտարկում էին որպես օրինական ընտրված պաշտոնյա ։ Ստացվում է, որ երբ Սահմանադրական իրենց հաճելի որոշում չի կայացնում, սկսում են փորփրել, տեսնել ինչ կա, որ պատժիչ գործողություններ տեղի ունենան»։

Ցանկացած մտածող մարդ, Հովհաննես Սահակյանի խոսքով, Հայաստանի անցուդարձին հետեւելիս կարող է պարզ հարց տալ՝ այսօր հասկացա՞ք որ նման խնդիր կա, բա ձեր թիմի մյուս անդամներն ասում էին, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունն այսօր չկա։
«Սա իրավական պետություն կառուցելու ճանապարհին ուղիղ հակառակ գործընթաց է, իրավական պետության բոլոր նշույլները, կառույցները, որոնք կային, թաղում են եւ դրա հետեւանքները անդառնալի են լինելու մեր պետության համար»,-կարծում է նախկին պատգամավորը։

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ