19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա անկախ մամուլի ոչնչացման ամենակարճ ճանապարհն է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը

Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանակները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապաահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ հոկտմեբերի 27-ի թեմայով քննարակմանը ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտկաներ կա, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչաչման ամենակարճ ճանապարհն է:Եթե դու որոշել ես զբավել քաղաքականությամբ, կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:Դա չպիտի թույլ տալ:

Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ եւ վտանգավոր միջադեպը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ