29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ում գրպաններն է հոսում Նիկոլի ասած՝ ՊՆ-ի ստվերը

Без названия (3)

Ինչպես հայտնի է, այս օրերին ԱԺ-ում քննարկվում է եկող տարվա  ՀՀ պետական բյուջեն: Ինքը` բյուջեն, իհարկե, ունի խղճուկ տեսք եւ որեւէ առնչություն Նիկոլի խոստացած  տնտեսական հեղափոխության  հետ չունի:

Սակայն  առավել տարօրինակ է թվում այն, որ պաշտպանության ու ռազմական ծախսերը մեզանում չեն աճելու, այն դեպքում, երբ Ադրբեջանը պաշտպանության նպատակով 20 տոկոսով բարձրացնում է բյուջեից տրվող  գումարները: Այս կապակցությամբ ուշագրավ է Նիկոլի այն խոսքը, թե ՊՆ-ն պետք է ավելացնի իր  բյուջեն ստվերի կրճատման հաշվին:  «Ես հույս ունեմ, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները , շոշափելի արդյուքնները կմեծացնենք, եւ այդ արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանության մակադակի բարձրացմանը »,- հայտարարեց Նիկոլը` հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում սկսված բյուջեի քննարկման ժամանակ: Ահա այստեղ մի փոքր կանգ առնենք եւ փաստենք, որ Նիկոլը հաստատեց այն համառորեն տարածվող լուրերը, թե ՊՆ-ում  այնպիսի կոռուպցիա կա, ու թալան է տեղի ունենում, որ մինչ այսօր ոչ մի կառավարության օրոք, ոչ մեկ չի տեսել ու չի լսել: Եվ հայտնի պատմությունները, գոմեշի մսի թեմայով, այսօրվա խայտառակ իրավիճակի համեմատ խաղ ու պար են: Փաստորեն Նիկոլը  «հույս» ունի, որ  ՊՆ-ում  կոռուպցիայից  այնպիսի հսկայական գումարներ են  ձեւավորվում, որ դրանց հաշվին  կարելի է բարձրացնել Հայաստանի պաշտպանության մակարդակը: Հասկանալի է, որ խոսքը գնում է միլարդների մասին, քանի որ ավելի փոքր գումարներով Հայաստանի պաշտպանության մակարդակը դժվար թե հաջողվի: Այս մասին գրում է «Իրավունքը»՝ եզրակացնելով.

«Հատկանշական է, որ  թեկուզ Նիկոլը խոստովանեց, որ տեղյակ է ՊՆ-ում, մեղմ ասած, ոչ էֆեկտիվ ծախսվող գումարներից ու ստվերից, սակայն որեւէ լուծում հարցին չի տալիս: Եվ այստեղ պետք է հասկանանք` ինչու: Տեղյակ աղբուրները պնդում են, թե ՊՆ-ի ֆինանսատնտեսական գործունեութունը վերահսկում է 35-ամյա փոխնախարար Մակար Ղամբարյանը, որն իր հերթին հայտնի ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի մտերիմն է եւ վերջինիս միջնորդությամբ է տեղավորվել ՊՆ-ում: Այսինքն` պետք է ենթադրել, որ Ղամբարյանը այն կադրերի շարքում է, որոնց Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղավորել է տարբեր նախարարություններում ու ստորաբաժանումներում` Նիկոլին վերահսկելու համար: Իսկ Նիկոլը, բնականաբար,  իր վերակացու Տեր-Պետրոսյանի կադրերին կպնելու իրավունք չունի:

Ընդ որում, ուսումնասիրելով Ղամբարյանի բավականին կարճ աշխատանքային կենսագրությունը, կարելի է փաստել, որ վերջինս մշտապես եղել է բանկային ու ֆինանսական ոլորտների աշխատակից: 2006-11թթ. նա աշխատել է  Կենտրոնական բանկում, իսկ 2011թ.-ից տեղափոխվել է կառավարություն: Հայտնի է, որ ֆինանսական ոլորտի աշխատակիցները շատ սերտ, իսկ երբեմն չափազանց սերտ հարաբերությունների մեջ են գտնվում արեւմտյան այնպիսի կարեւորագույն կառույցների հետ, ինչպիսիք են Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ): Եթե այս դիտարկմանը գումարենք  այն փաստը, որ Ղամբարյանը որոշ ժամանակահատվածում ուսում է ստացել Եվրոպայում, իսկ Հայկական բանակում  չի ծառայել, ապա  մոտավորապես  կձեւավորվեն այն  բնորոշ պատկերները, որոնք ՊՆ-ի պարագայում կարելի է  մտահոգիչ համարել: Ինչքան էլ զարմանալի լինի, Ղամբարյանին ամենաշատ առաջ քաշողը եղել է նախկին «հանցավոր ռեժիմի» վարչապետ Կարեն Կարապետյանը, որը կառավարությունը գլխավորելիս Ղամբարյանին անմիջապես դարձրել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի փոխնախարար: Այդ պաշտոնում էլ Ղամբարյանը դիմավորեց հեղաշրջումը եւ շատ օպերատիվ` 2018թ. մայիսի 29-ին սահուն  տեղափոխվեց ՊՆ փոխնախարարի աթոռին:

Այսպիսով, կարելի է ասել, որ ՊՆ-ի ֆինանսները տնօրինում է ՀՀՇ-ական թայֆան` Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ եթե այդտեղ կա ստվեր, ինչպես հայտարարեց Նիկոլը, ապա պարզ է, թե ում գրպաններն է հոսում այդ ստվերը»:

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ