29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ցածր աշխատավարձերի պատճառով Կենտրոնական բանկից 100 աշխատող է հեռացել. ԿԲ նախագահ

maxresdefault

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ ԿԲ-ում աշխատողների աշխատավարձի բարձրացում չեն նախատեսել, փոխարենը՝ նախատեսված է բնականոն աճ՝ 1,9 տոկոսով:

«Համաձայն գործող օրենքի՝ մեր աշխատավարձերը պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր, բայց այս պահին ցածր է, և մենք չենք ուզում այդ տեմպը դնել աշխատավարձերի բարձրացման մեջ, քանի որ առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձերը բարձրանում: Վերջին տարիներին մենք միայն անդրադարձել ենք այդ բնականոն աճերին՝ կապված ստաժի, փորձառության հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ԿԲ-ի աշխատավարձը մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ մրցունակ չէ, այդ  պատճառով էլ շատ աշխատողներ լքում են ԿԲ-ն:

«Սովորաբար տարեկան մենք  միջինն ունենում ենք 50-60 հոգու արտահոսք, իսկ այս տարի 100-ից ավելի աշխատակից դուրս է եկել Կենտրոնական բանկից»,- նշեց նա:

Հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հարուցված որոշ քրեական գործերի արդյունքում, Հայաստանից կա՞ կապիտալի արտահոսք, Ա. Ջավադյանը պատասխանեց, որ, եթե կապիտալի արտահոսքից խոսեր, ապա 500  միլիոն առաջ չէին լինի և դոլարը ծախած կլինեին, բայց փոխարենը՝ գնել են, այսինքն՝ ներհոսք կա:

Video Player

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ