25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունն անզեն աչքով տեսանելի է. Փաշինյան

Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է և այդ հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում. «Մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք»:

Վերջինս ասաց, որ կապիտալ ծախսերի որոշակի թերակատարում ունենք նախորդ տարվա համեմատ, որը նախևառաջ, ըստ Փաշինյանի, կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

«Թույլ տվեք ասել՝ ՀՀ տնտեսության և ապագայի վերաբերյալ՝ որպես ՀՀ վարչապետ լավատես եմ, և վստահ եմ առավել քան երբևէ՝ ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր բոլորի խնդիրն է ամեն ինչ անել, որ այդ թափը ոչ միայն չկոտրվի, այլև ընթացքն արագանա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ