16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն պատասխանում է մեղադրանքներին

ՊՆ մամլո խոսնակն անդրադարձել է վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներով պարբերաբար հայտնվող մեղադրանքներին, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին և ընդհանրապես այդ կառույցին, նշելով, որ դրանք ընդամենը քաղաքական շահարկումներ են, անառողջ դիրքորոշման արդյունք:

“Եթե կան հասարակական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լավագույն ձևն այդ աշխատանքներում ներգրավվելն է: ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ օրերս տարածվել է համապատասխան հայտարարություն հաջորդ ժամկետի համար խորհրդի նոր կազմի ձևավորման վերաբերյալ: ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին` համապատասխան կարգով:

Հավելեմ նաև, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապի օղակներից միայն մեկն է: Պաշտպանության նախարարությունը լայնորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ունի հատուկ մշակված ծրագիր, իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Դա իրականացվում է թե հասարակական խորհրդի հետ համատեղ, թե առանձին համապատասխան վարչությունների կողմից”,-նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ