28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

1 մլն աղքատ քաղաքացիների վարչապետը կարող է վերակառուցել իր բնակարանը. Զարուհի Փաստանջյան

Zaruhi-Postanjyan

«Հարցնում են՝ ի՞նչ է՝ հիմա ավելի վա՞տ է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, չէ վատ չէ, նույնն է». մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ հեքիաթն ավարտվել է, հիմա տեսնում ենք արդյունքները։ «Հիմա անհիմն դատական գործերով մենք ոչ միայն հեղեղում ենք Եվրոպական դատարանները, այլև ծանրաբեռնում ենք մեր դատարանները, մեր պետության միջոցները։ Ապօրինի գործերով նախնական կալանքի տակ են վերցնում ինչ-որ մեկին և անհիմն ծանրաբեռնում են պետության բյուջեն։ «Սասնա ծռերի» գործով իմ պաշտպանյալներից մեկը հիմա էլ նախնական կալանքի տակ է՝ արդեն տարուց ավելի, նրա վրա պետական միջոցներ են ծախսվում, նրան ամեն անգամ բերում են դատարան ու տանում։ Եթե հիշում եք՝ կապված սեփականության իրավունքի հետ՝ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում կայացրեց, տուգանեց ՀՀ-ին՝ քաղաքացու սեփականության իրավունքի հետ կապված։
Նման հայցերն այս իշխանության օրոք կրկնապատկվելու են։ Հետո ՀՀ քաղաքացին է դա վճարելու։ Այսպիսի դատական գործերը խորացնելու են ճգնաժամը մեր երկրում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ըստ նրա՝ խոստացված հեքիաթն ավարտվել է, և այժմ հասել ենք այն փուլին, երբ «քայլողները» ստացան բարձր աշխատավարձ, Մարտի մեկը բացահայտված չէ։

«1.5 մլն գաղթած քաղաքացիների, 1 մլն աղքատ քաղաքացիների վարչապետը կարող է վերակառուցել իր բնակարանը, կարող է հանրային միջոցները օգտագործել թռիչքների համար։ Ժողովուրդը սպասում էր հրաշքի, պետք է հասկանալ, որ հեքիաթի ավարտին հրաշքը տեղի չունեցավ։ Այս միջոցներով հեքիաթը չի կարող ունենալ հրաշալի ավարտ»,- ասաց Զարուհի Փաստանջյանը։

Նա վստահեցնում է, միջազգային հանրությունը հետևում է, և շուտով կլինեն արձագանքներ՝ ելույթների և եզրակացությունների տեսքով։

«Բռնաճնշումների առումով ևս ոչինչ չի փոխվել մեր երկրում, մեր քրեակատարողական հիմնարկում այս իշխանության օրոք մարդ մահացավ հացադուլից, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էլ «Հաց բերողը« մահացավ։ Հայաստանում չի վերացել բռնությամբ ցուցմունք կորզելու մշակույթը։ Տարիքով և վիրահատություններ տարած ծնողին կանչում են հարցաքննության։ Ծնողը կարող է ցուցմունք չտալ իր տղայի հետ կապված։ Եթե նախորդները թույլ են տվել ապօրինություններ, ներկաները չպետք է անեն։ Հանցագործները պետք է պատժվեն անգամ ազատազրկման ձևով, դա պետք է լինի, բայց չպետք է լինի ընտրովի, ապօրինի, համատեքստից դուրս, հրապարակային տեսարաններ ստեղծելով չպիտի լինի սա»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ գումարները, որոնք գործող իշխանությունը խոստացել էր վերադարձնել պետբյուջե, չեն վերադարձվել։ «Հեքիաթի ավարտին օլիգարխները գումարներ են փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ