19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թումանյանից չորս տող չի կարողանում արտասանել, բայց ամենաերկար անունով նախարարության շեֆն է /տեսանյութ/

Հասարակական քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որտեղ կպնում, փչացնում է:

«Կառավարությունում նաև հին տղաներ կան, որոնք աշխատել գիտեն, բայց նրանց էլ չես թողնոմ աշխատել, քանի որ ընկել են քո խելքին, իսկ դու էլ խելք չունես: Մեկ-մեկ որ նայում ես հայելու մեջ, զարմանում ես, չէ՞, դու ուր, վարչապետությունն ուր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:

Անդրադառնալով վերջերս բուռն քննարկումներ առաջացրած «Մել» ֆիլմի մասին տեղեկությանը Գուրգեն Եղիազարյանը հավելեց. «Թումանյանից չորս տող չի կարողանում արտասանել, բայց ամենաերկար անունով նախարարության շեֆն է: Հիմա էլ տրանսգենդերի համար 20 միլիոն դրամ տալիս եք, որ ֆիլմ հանեն: Տիգրանի համար ֆիլմ հանեք, որովհետև նա և իր նմաններն այսօր վարկաբեկվում են ձեր ձեռքերով»

Նա համոզված է, որ սա և «կուբացի տրանսգենդերների» թեման Ստամբուլյան կոնվենցիայի շարունակությունն է. «Ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի»:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում. «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ