24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ

ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ: Մասնավորապես՝ ծանրամարտի չեմպիոն կին Մելինե Դալուզյանի մասին է, ով այլևս «կին» չէ, այլ «տղամարդ»՝ Մել Դալուզյան:

Այս կապակցությամբ հարգելի ՀՀ քաղաքացիներ դիմում եմ ձեզ:

Այն, որ մեր իշխանությունից՝ ՀՀԿ-ից, դժգոհ եք՝ դա լրիվ ձեր իրավունքն է և ես հարգում եմ ձեր կարծիքը, այն որ եղել են սխալներ, բացթողումներ, մեծամասամբ հասարակության հետ կապը խաթարված կամ կտրված է եղել՝ այս ամենի հետ ևս համաձայն եմ, բայց հարգելի քաղաքացիներ, մեր պետությունը պղծում են: Դուք հասկանու՞մ եք, որ այս ֆիլմը ցուցադրվելու է հետո հեռուստատեսությամբ և դա դիտելու են ձե՛ր երեխաները: Ես վստահ եմ, որ առաջին հեռուստաալիքը, որ կցուցադրի այս խայտառակությունը լինելու է Հ1-ը, այսինքն՝ հանրայինը:

Ես հասկանում եմ, որ նույն հաջողությամբ այլ պետություններում կարող է նկարահանված ֆիլմը ներթափանցի մեր մեդիա դաշտ, բայց ոչ մերը էլի: Գոնե ոչ մերը: Սա մեզ խորթ է: Այնպես չէ, որ մեր պապերը կամ պապու պապերը ապրել են զրկանքների մեջ, երբ չի եղել կամ այսքան հանրայնացված չի եղել, այս խայտառակությունը:

Հարգելի քաղաքացի, քո երեխան սովորում է ուսումնական հաստատությունում՝ դպրոց, քոլեջ, համալսարան, որի ԿԳ նախարարը՝ Արայիկ Հարությանյանը, նրա համար ոչ թե ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները գիտելիք ստանալու համար, այլ՝ ամեն ճանապարհ օգտագործելով, ամեն բան անում է, որպեսզի պղծի Ձեր երեխային՝ ձեր իսկ կողմից տրվող հայեցի դաստիարակությունը: Հարգելի քաղաքացի, խնդրում եմ զարթնի՛ր:

Թույլ մի տուր, որպեսզի մեր երկիրը դառնա պղծվածության օջախ: Սա մեզ համար խորթ է, սա մեր համար չէ, սա լավ բանի չի բերելու:

#Ապրեք_հայեցի

#Ապրիր_հայերեն

Տիգրան Վարդանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ