29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դարձյալ ֆեյք ահազանգ: ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են. Ժողովուրդ

8519

Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 8-ին՝ իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում:

«Ազգային անվտանգության ծառայու­թյունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողա­կան նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը: Կատարվածը հանցագործություն որակելով՝ նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահա­տականն այն է, որ դա հանցագործություն է: Էդ Նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են: Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին: Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»:

Հայտարարությունից 5 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը գնացել է այս փաստաթղթերի հայտնաբերման գործի հետքերով: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ -լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են: «Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են և այդպիսի փաստարկում չկա, որ…: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:

Նրա խոս­քերով՝ որևէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բա­ցելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վե­րաբերող ծառայողական քննության արդյունքները, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ