20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն եթե իշխանությունը ցանկանա

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնում է ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի` քառյակի համատեղ մշակված 12 կետերից բաղկացած պահանջներին, դրանց իրագործման հավանականությանը:

-Պարո’ն Մանուկյան, կա՞ն արդեն պաշտոնական արձագանքներ 12 կետերի վերաբերյալ:

-Ես արձագանքները կտեսնեմ սեպտեմբերի 30-ին:

-Փաստորեն իշխանություններն ասացին, որ հենց այսպիսի ընդդիմություն էլ ուզում էին, ստացվում է` համընկնո՞ւմ են ընդդիմության ու իշխանության պատկերացումներն այս մասով:

-Իրենք, իմիջիայլոց, մի քիչ ժուլիկացել են, խոսքերի մեջ դարձել են զգուշավոր: Հնարք է սովորական, որ կիրառում են, որովհետև այս կետերն ուղղակի առաջարկ են կոնկրետ, որոնք կամ պիտի կատարվեն կամ չկատարվեն: Թող կատարվեն, ես կասեմ` մալադեց, բայց եթե չեն կատարվի, կասեմ այն, ինչ հետո ասելու եմ:

-Փաստորեն ասում են` եկեք միասին կատարենք:

-Թող կատարեն, մենք օգնեու բան չունենք:

-Այսինքն` միայն առաջարկո՞ւմ եք, չե՞ք ուզում իշխանությունների հետ  միասին իրագործել այդ կետերի պահանջները:

-Մենք վաղուց ենք ասել` մենք գողերի հետ համատեղ ծրագիր չենք անում, մենք հանցագործների և իշխանագողերի հետ ծրագիր անելու խնդիր չունենք, ոչ պաշտոն ենք ուզում, ոչ լծակ ենք ուզում, որևէ բան չենք ուզում: Մենք չենք ուզում իրենց հետ համագործակցել: Մենք ունենք մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի իշխանափոխություն, նոր ընտրություն, արդար ընտրություն, որի արդյունքում երկրի վիճակը կդզվի, իրենց առաջարկները մեր կողմից մերժված են բազմիցս:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք պահանջներ ներկայացնում:

-Շատ լավ, այդ կետերը հասարակությանը հուզող բոլոր կետերն են և նաև քառյակի քննարկումների արդյունքում և մեր կոմպրոմիսների արդյոնքում են, և եթե իշխանությունը կարողանա այս բոլոր խնդիրները լուծել, մեր երկրի վիճակը կդզվի, թող փորձի դզի, շանս ենք տալիս իրենց, նաև մեր գործընկերների առաջարկով: Կգա աշունը, ճտերը կհաշվենք”

-‘’Ժառանգության’’ անդամ Ստյոպա Սաֆարյանը գրել էր, մեջբերում եմ. ‘’Տրանսպորտի ուղեվարձի գծով իսկի մի փոքր քամի էլ չկա քաղաքապետարանում՝ խնդիրը գլուխոյ թաղվելէ’’, և մեղադրել էր, որ այդ հարցը բարձրացրել եք:

-Թող գնա, մեղադրի իր կուսակցությանն, ինձ ի՞նչի համար է մեղադրում, թող գնա, այդ հարցը բարձրացնի իր կուսակցությունում: Մենք ցանկացած առաջարկ քննարկում ենք մեր կուսակցություններում, համաձայնություն ստանում, գալիս այստեղ, եթե կա նման խնդիր, որևէ դժվարություն չկա, ինքն իր կուսակցությանը թող դիմի:

Դուք հաճախ մտնում եք կետերի բովանդակության մեջ, սրանք ավելի շատ, ըստ իս, քաղաքական պահանջներ են, սա քաղաքական 4 խմբի համատեղ կոմպրոմիսի արդյունքում ծնված հայտարարություն է, դուք սրան մի նայեք որպես 12 կետից բաղկացած հայտարարություն, սա քաղաքական ակցիա է, չորս քաղաքական ուժ ստորագրել են նույն թղթի տակ, այսինքն` սա որպես երևույթ ավելի կարևոր է, քան  որպես էլեմենտներ, որոնք իհարկե, նույնպես կարևոր են, բայց դուք հաճախ մտնում եք էլէմենտների մեջ: Ինձ համար կարևոր է մեր, ‘’Ժառանգության’’, ‘’Դաշնակցության’’ ու ‘’Բարգավաճ Հայաստանի’’ համատեղ արվող ակցիան, որն ավելի շատ քաղաքական է և հասարակությանն ավելի շատ հույս բերող է, քան այն կետերը, որոնց մասին մենք խոսում ենք:

-Իսկ միգուցե դա հեռահար նպատա՞կ ունի, քանի որ դուք գիտեք, որ մինչև սեպտեմբերի 30-ը այդ կետերը իրագործելը դժվար է…

-Դու քեզ հակասեցիր, բա այդ դեպքում կառավարությունը ո՞նց է դա համարում առողջ, լավ, ասում են` մեր ծրագրում էլ կան այդ կետերը:

-Դե դա կառավարությունը, բայց ընդդիմությունն այսպիսի անհնարին առաջարկներ դնելով չի՞ գիտակցում, որ դրանք իրագործելը շատ քիչ հնարավոր է:

-Բացատրեմ: Շատ դժվար կետեր են կատարելու համար, բայց անհնար չեն կատարելու, եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, կոռուպցիան, մենաշնորհները, այլանդակությունը, գողերը, չհարկված հարկերը բերի օրինական դաշտ, կարող է լուծել, բայց ինքը կարո՞ղ է դա անել, չի կարող: Ասինքն` խնդրի լուծումը քաղաքական է, քաղաքական կամք պետք է լինի լուծումն անելու համար, քաղաքական կամքը չկա, բնականաբար, չեն կարող անել:

-Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմության իր վերմակի երկյանքով է ոտքերը մեկնում:

Եթե իշխանությունն ունենա քաղաքական կամք լուծելու, շատ լավ կանի, բայց քանի որ իմ կարծիքով` սա ստվերի իշխանություն է, գողերի կոռուպցիայի, չի կարող դա հաղթահարել ու գնալ լուծումների, այդ դեպքում, բնականաբար, այս 12 կետերը չեն կատարվի:

Օրինակ` մենք գրել ենք գյուղատնտեսական վարկերի ջրի վարձի հետ կապված կետ /հող. 4 կետ` Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար/, օրինակ` դա արժե մեկ միլիարդ դոլար, պայմանական եմ ասում, ստվերում ունենք 20 միլարդ դոլար, եթե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ որոշի, որ այդ ստվերը հարկավոր է բերել բյուջե, 20-ից 10-ն էլ բերի բյուջե, մեկն էլ տա ջրին, կստացվի` 12 կետերից մեկը լուծվեց: Ստացվեց, որ ցանկության խնդիր է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ